երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ձեռք բերված  ԴՆԹ սեկվենատորի շնորհիվ կրկնակի արագությամբ նույնականացվել են մեր զոհերի մարմինները կամ մասունքները․ Թորոսյանը՝ Մհեր Բիշարյանի քրգործի մասին

Ձեռք բերված ԴՆԹ սեկվենատորի շնորհիվ կրկնակի արագությամբ նույնականացվել են մեր զոհերի մարմինները կամ մասունքները․ Թորոսյանը՝ Մհեր Բիշարյանի քրգործի մասին

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը անդրադարձել է Բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի դեմ հարուցված քրեական գործին՝ խոստանալով առաջիկայում մանրամասներ ներկայացնել։

«Քանի որ մամուլը վերջին օրերին բազմաթիվ անգամներ անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված և դատախազության կողմից հաստատված հերթական անհիմն քրեական գործին, որը վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված 2-րդ ԴՆԹ սեկվենատորին, որի շնորհիվ կրկնակի արագությամբ նույնականացվել են մեր զոհերի մարմինները կամ մասունքները, ես մոտ օրերս շատ հանգամանալից կանդրադառնամ դրան»,- գրել է նա կից հրապարակելով լուսանկար։

«Հ.Գ. նկարում ես ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի և ԼՂ ԱՆ դատաբժշկական փորձաքննության բյուրոյի տնօրեն Նելսոն Գրիգորյանի հետ պատսպարված ենք Ստեփանակերտի դատաբժշկականի նկուղում հերթական ավիահարձակման ժամանակ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին»,- եզրափակել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ  ավելի վաղ ձերբակալվել, ապա գրավի դիմաց ազատ էր արձակվել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռք բերման գնումների գործընթացում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների պատճառով։

Հավելենք, որ այդ ժամանակ ՀՀ Առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն էր։

  • Կիսվել: