կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դուք 5.5 տարի արդյո՞ք չեք տեսել, որ մարդիկ ժամերով խցանումների մեջ են. Պեդրո Զարոկյանը՝ Ավինյանին

Դուք 5.5 տարի արդյո՞ք չեք տեսել, որ մարդիկ ժամերով խցանումների մեջ են. Պեդրո Զարոկյանը՝ Ավինյանին

5.5 տարի դուք ոչ մի ռեֆորմ չեք արել երթևեկության հետ կապված, հիմա ասում եք, թե միջազգային փորձն եք ուսումնասիրում, ուզում եք խցանումները պակասեցնել, կարգի բերել Երևանը և 160 հազար դրամ եք ուզում վերցնել ժողովրդից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ ելույթ ունենալով Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարը 12 հազար դրամից 160 հազար դրամ դարձնելու նախագծի վերաբերյալ։

Նա նիստը Վարող Տիգրան Ավինյանին հարցրեց, թե 5.5 տարի արդյո՞ք չեն տեսել, որ մարդիկ ժամերով խցանումների մեջ են:

«Նույնիսկ վթրաներից հետո փոխանակ նկարեն մեքենաները և ճանապարհից տանեն մի կողմ, գալիս են վարորդների հետ զրուցում են։ Ես առաջարկում եմ կոֆե բերեն, մյուս անգամ պիտի առաջարկեմ խաշլամա բերեն, որովհետև կանգնել են ժամերով, կարծես մարդ է մեռել։ Չե՞ք ամաչում՝ ամեն օր ժողովրդին այդքան ժամ սպասեցնել եք տալիս»,-հայտարարեց ավագանու անդամը և նկատեց, որ այդ պատճառով հազարավոր մարդիկ ամեն օր խցանման մեջ կանգնած են։

Զարոկյանը հյատնեց, որ միջազգային պրակտիկայում վթարի ժամանակ մեքենան չեն տեղաշարժում միայն երեք դեպքում՝ մահվան, կամ մեքենայի լուրջ վնասվածքի դեպում, երկրորդ՝ երբ վարորդն ակնհայտորեն սթափ չէ և ոստիկան պետք է գա և երրորդ դեպքը, եթե պետական գույքին վնաս է տվել»,-ասաց Զարոկյանը:

  • Կիսվել: