շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դումանյանը վստահեցրեց, որ իր նախարարությունում աշխատանքային սկզբունքների հետ կապված խնդիրներ չկան

Դումանյանը վստահեցրեց, որ իր նախարարությունում աշխատանքային սկզբունքների հետ կապված խնդիրներ չկան

Վարչապետը կարող է նման որոշումներ կայացնել, բայց վարչապետի ցանկացած որոշում որոշակի հիմքերի վրա է կայացվում: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, նշեց ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ինքը կորոշի, թե յուրաքանչյուր նախարար որքան աշխատի:

«Ես որևիցե արտառոց բան չեմ տեսնում հայտարարության մեջ: Գնացեք Վահան Քերոբյանին հարցրեք՝ ոտնահարվե՞լ են իր իրավունքները: Ես կարծում եմ՝ ոչ: Դո՞ւք այդ անձի կողմից լիազորված եք ասելու, որ ոտնահարվել են իր իրավունքները: Նա նման բան ասե՞լ է ձեզ»,- նշեց նա:

Դումանյանը վստահեցրեց, որ իր նախարարությունում աշխատանքային սկզբունքների հետ կապված խնդիրներ չկան:

«ԿԳՄՍ նախարարությունում նման լիարժեք հնարավորություններ աշխատելու համար երբևէ չի եղել: Ես շատ ազատ եմ ինձ զգում որպես նախարար: Իմ գործողություններում նախարարության բովանդակային որոշումները կան, և մենք որևիցէ խնդիր չունենք կառավարության կամ վարչապետի հետ»,- ընդգծեց Վահան Դումանյանը:

  • Կիսվել: