շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գանձագողության հետևանքով վնասվել է «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը. մանրամասներ Պահպանության ծառայությունից

Գանձագողության հետևանքով վնասվել է «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը. մանրամասներ Պահպանության ծառայությունից

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ իր մասնաճյուղի Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի  մարզային ծառայության  հուշարձանի  պահապան Սահակ Մարտիրոսյանը շրջայցի  ժամանակ  իրավախախտում  է արձանագրել մարզի՝ Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում։ Միջնաբերդի հյուիս-արևմտյան հատվածում անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։

 

Մարզային ծառայության պատասխանատուները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ։ Դեպքի  մասին  Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունը ահազանգել  է  իրավապահներին, Ոսկեվազ համայնքի ղեկավարին:

 
 

  • Կիսվել: