Դուդուկի տարածման գործում նրա ահռելի ջանքը անգնահատելի ժառանգություն է. Հայկ Մարությանը՝ Ջիվան Գասպարյանի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցավակցել է դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ:
Իր ֆեյսբուքյան էջում քաղաքապետը, մասնավորապես գրել է. ՛՛ Մեծ ցավով տեղեկացա Վարպետի երկրային կյանքի ավարտի մասին:
Լեգենդար երաժիշտ, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիվան Գասպարյանի ստեղծագործությունը, նրա ելևէջները դեռ շատ երկար կմնան մեզ հետ՝ թախիծի և ուրախության ժամերին, իսկ ց՝ մեր ազգային երաժշտարվեստի զարգացման համար:
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Վարպետ՛՛: