հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դսեղ համայնքում սուբվենցիոն ծրագրով տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ

Դսեղ համայնքում սուբվենցիոն ծրագրով տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ

Լոռու մարզի Դսեղ համայնքում սուբվենցիոն ծրագրով տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:

Նախատեսվում է համայնքում տեղադրել 335 վտ հզորությամբ արևային ֆոտովոլտային վահանակներ:

Արդյունքում կլուսավորվեն համայնքի 4,5 կմ երկարությամբ փողոցները: Արտադրվող էներգիայի քանակը կկազմի տարեկան 52.900 կվտ:

Ծրագրի արժեքը՝ շուրջ 12,2 մլն դրամ, Կառավարության համաֆինանսավորումը՝ 7,2 մլն դրամ, համայնքի ներդրումը՝ 5 մլն դրամ:

  • Կիսվել: