երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 23-ին, ժամը 18։31-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհին «Infiniti» մակնիշի ավտոմենքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 15 մ սահել դեպի Սևանա լճի ափամերձ հատված և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։27-ին, մարվել՝ 19։45-ին։ Այրվել է ավտոմեքենան:

  • Կիսվել: