չորեքշաբթի, հունիս 19
19 / 6 / 2024
Դպրոցում ռումբի առկայության մասին կողծ ահազանգի հեղինակը 12-ամյա աշակերտն էր

Դպրոցում ռումբի առկայության մասին կողծ ահազանգի հեղինակը 12-ամյա աշակերտն էր

Նոյեմբերի 22-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրված։ Դպրոց են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, փրկարարներ, ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներ՝ շներով։ Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ չի հայտնաբերվել:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: