երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
Դպրոցականների շրջայցը՝ Երևանի քաղաքային տնտեսություններում

Դպրոցականների շրջայցը՝ Երևանի քաղաքային տնտեսություններում

Երեխաների միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շուրջ 150 դպրոցականների համար կազմակերպվել է շրջայց, որի ընթացքում նրանք շրջել են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող քաղաքային տնտեսություններում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Մասնավորապես, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում նրանք ծանոթացել են բույսերի և ծառերի խնամքին, եղել թափոնների տեսակավորման վայրում, ինչպես նաև «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում երեխաները խնամել են կենտրոնում պահվող շներին:

Այցի ընթացքում երեխաների համար ապահովված էին անհրաժեշտ բոլոր պայմանները, նրանց ուղեկցում էին բժիշկներ, ինչպես նաև համապատասխան մասնագետներ, ովքեր պատասխանում էին իրենց հետաքրքրող հարցերին:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

  • Կիսվել: