կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դոն Պիպոյի տան հարևանությամբ գտնվող տարածքում հրդեհ է բռնկվել. 2 քաղաքացի հրշեջներին արգելում են կրակը մարել

Դոն Պիպոյի տան հարևանությամբ գտնվող տարածքում հրդեհ է բռնկվել. 2 քաղաքացի հրշեջներին արգելում են կրակը մարել

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում; Ժամը 19:00-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի վարչական տարածքում՝ Դոն Պիպոյի տան հարևանությամբ գտվող ավտոմեքենաների «ռասկուլաչիտ» անելու վայրում, հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29  հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: Հրշեջները սահմանազատել են տարածքը,  սակայն «ռասկուլաչիտի»  տերերը հրշեջներին ասում են, թե կարիք չկա կրակը մարելու,  այդ մեքենաները խոտանված են և իրենք վառել են:

  • Կիսվել: