«Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ-ից բերված ավելի քան 7500 տուփ ծխախոտ է առգրավվել
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի աշխատակիցները կանխել են առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքի մեծ խմբաքանակի ներկրումը Ռուսաստանի Դաշնության տարածք:
Ինչպես հաղորդում է Подмосковье Сегодня-ն՝ մաքսանենգ ապրանքը հայտնաբերվել է Երևանից ժամանած երկու ուղևորի ուղեբեռում:
Նշվում է, որ առգրավված ապրանքների շարքում են «VIP Blue», «Black Tip», «Garni», «Cigaronne»՝ 631 բլոկ և 1197 տուփ կամ 150 000 ծխախոտ:
Օդանավակայանի մաքսային ծառայությունը տեղեկացնում է, որ սա այս շաբաթ Հայաստանից չմակնշված ծխախոտ ներկրելու արդեն երկրորդ փորձն է: Նշվում է նաև, որ սկսվել են այս գործով ստուգումները: