երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ․ ԿԲ

Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ․ ԿԲ

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 5-ին, կազմել է 481.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.56 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.26 դրամ (նվազել է 3.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 632.09 դրամ (նվազել է 0.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.79 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝  376.67 դրամ, ոսկի՝ 29,324.45 դրամ, պլատին՝16,414.1 դրամ:

  • Կիսվել: