շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դիտարկվել է Աջափնյակ վարչական շրջանում գործող ավելի քան 80 տրանսպորտային միջոց

Դիտարկվել է Աջափնյակ վարչական շրջանում գործող ավելի քան 80 տրանսպորտային միջոց

Օգոստոսի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից շարունակվել է Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը։

Դիտարկվել է մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գործող ավելի քան 80 տրանսպորտային միջոց։ ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինների մասնագետներն ու ոստիկանները հետևել են հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանմանը (վարորդների ու ուղևորների կողմից դիմակի կրում, մեքենայում ախտահանիչ հեղուկի, մանրադրամի համար նախատեսված արկղի առկայություն, սահմանված կարգով տրանսպորտային միջոցի ախտահանում, գերբեռնված երթևեկության բացառում)։

Վերահսկողության արդյունքում ուղևորափոխադրում իրականացնող տնտեսվարողների նկատմամբ կազմվել է 7 արձանագրություն։ Վարչական ակտերը եղել են դիմակ չկրելու, ախտահանիչ հեղուկների բացակայության հիմքերով։

Covid-19-ի տարածման կանխարգելմանը միտված տեսչական մարմինների և ոստիկանության վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ կլինի շարունակական։

 
 

 

 

  • Կիսվել: