երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Իշխանությունները հետնահանջ չեն անելու. պռոշյանցիները քայլերթով կգան Կառավարություն

Իշխանությունները հետնահանջ չեն անելու. պռոշյանցիները քայլերթով կգան Կառավարություն

Պռոշյանցիների եւ ՏԿԵ փոխնախարարի՝ 2,5 ժամ տեւած հանդիպումն ավարտվեց. Կառավարությունը որոշումը չի փոխելու, իսկ Գագիկ Ծառուկյանին սպասարկող ընկերությունը պատրաստ է 50 դրամ էժանացնել տրանսպորտի սակագինը՝ դարձնելով 200 դրամ:

Հիշեցնենք՝ Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները պահանջում են չհանել թիվ 25 համար երթուղին: Շաբաթ օրը բնակիչները փակել էին Երեւան-Աշտարակ ճանապարհը: Լրագրողների հետ զրույցում հանդիպումից հետո բնակիչներն ասացին, որ իրենց պարզաբանել են՝ Երեւանը սպասարկող երթուղիները պետք է սպասարկեն միայն մայրաքաղաքին:

«Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները քայլերթով կգան Կառավարության դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու: Մենք չենք լռելու, պայքարելու ենք»,- ասաց հանդիպման մասնակիցներից մեկը, գրում է news.am-ը:

 

  • Կիսվել: