հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դիմակներն ունեն պատռվելու հատկություն. Արմեն Փամբուխչյան

Դիմակներն ունեն պատռվելու հատկություն. Արմեն Փամբուխչյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերւին շրջանում իր անձի վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին։
 

«Վերջին շրջանում իմ անձի վերաբերյալ պատվիրված հոդվածներն ու իրականությանը չհամապատասխանող թեզերը կամ խոսույթներն ինձ ևս մեկ անգամ բերում են այն համոզմանը, որ պատվիրատուները կամ պատվիրատուն իրենց առջև խնդիր են դրել խաղի նույնիսկ չընդունված կանոններով (անձնական տիրույթ ներխուժելով) փորձել թիրախավորել ինձ և գործունեությունս, բայց դիմակներն ունեն պատռվելու հատկություն, և շուտով արդարության բումերանգը կթակի նմանատիպ երևույթների դուռը։

Բոլորին մաղթում եմ բարի ժամանց՝ ժամանակավոր»,- գրել է նա։

  • Կիսվել: