հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դիմակավորված և զինված ավազակային հարձակում՝ Վահագնի թաղամասում գործող ռեստորանային համալիրում

Դիմակավորված և զինված ավազակային հարձակում՝ Վահագնի թաղամասում գործող ռեստորանային համալիրում

Այսօր՝ օգոստոսի 5-ին, դիմակավորված և զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 72-ամյա Մ․ Ս․-ից, ով հայտնել է, որ 2 դիմակավորված անձինք՝ զինված ատրճանակով, «Վահագնի» թաղամասում գործող «Վահագնի» ռեստորանային համալիրում հարձակվել են իր վրա, կպչուն ժապավենով կապել ձեռքերն ու ոտքերը, հափշտակել թանկարժեք խմիչքներ, ապա երկաթյա պահարանից հափշտակել գումար և այլ իրեր։ Հայտնում է shamshyan.com-ը։

 

Պարզվել է, որ ժամը 04։00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք՝ ատրճանակներով զինված, մտել են Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիր, կպչուն ժապավենով կապել Մ․Ս․-ի ձեռքերն ու ոտքերը, ապա զենքի սպառնալիքով սրահից հափշտակել են գանձատուփը և խմիչքները, ապա դիմել փախուստի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: