կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դիմակավորված 2 անձ հարձակվել է ընդդիմադիր գործիչ Շահե Աճեմյանի վրա

Դիմակավորված 2 անձ հարձակվել է ընդդիմադիր գործիչ Շահե Աճեմյանի վրա

Ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի վրա երեկ գիշեր հարձակում է տեղի ունեցել։ Աճեմյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ժամը 22։30–ի սահմանում, երբ ինքը տնից դուրս է եկել մոտակա խանութ, Արզումանյան փողոցում դիմակավորված երկու երիտասարդ հարվածել են նրա գլխին ու պարանոցին։

«Ետեւիցս հարված ստացա, շրջվեցի երկու դիմակավորված հոգու տեսա, նրանցից մեկին խփեցի, ընկավ, հետո վեր կացավ ու ընկերոջ հետ փախան։ Չեմ կարող ասել, թե ովքեր էին, բայց նրանց կազմվածքից հասկացա, որ լակոտներ էին։ Կարծում եմ, որ հարձակումը պայմանավորված է ընդդիմադիր գործունեությանս հետ։ Ուրիշ ոչ մեկի հետ անձնական խնդիր չունեմ, եթե էդպիսի բան է պատահել ինձ հետ, ուրեմն հերթը հասել է ինձ, իշխանությունների մատը խառն է այս ամենի մեջ»,– ասաց Շահե Աճեմյանը։

Աճեմյանը հարձակման հետեւանքով վնասվածք չի ստացել, նա իրեն լավ է զգում, հիվանդանոցում առաջին բուժօգնություն է ստացել։ «Հիվանդանոց էնպես եմ մտել, որ անուն չգրվի, ոստիկանության հետ քաշքշուկների մեջ չմտնելու պատճառով։ Իմաստ չեմ գտնում ոստիկանությանը խառնել այս հարցին, որովհետեւ նրանց չեմ վստահում»,– հավելեց Շահե Աճեմյանը։

  • Կիսվել: