չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովն արդարացվել է

«Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովն արդարացվել է

«Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովն արդարացվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Նախաքննական մարմինը արձանագրել է, որ Սերգեյ Ասատուրովի գործողություններում բացակայում են զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմը: Սա լավ նորություն է, բայց սրանով ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանում ազատ արտահայտվելու համար մարդիկ ենթարկվում են ճնշումների, ինչն, իհարկե, Սերգեյ Ասատուրովի պարագայում բարեհաջող տապալվեց», - գրել է նա:

 

Հիշեցնենք, որ Ասատուրովը մեղադրվում էր Կառավարության երկրորդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակիցայի ժամանակ զանգվածային անկարգությունների մասնակցելու համար։ Նա ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի ընկերն է։

  • Կիսվել: