Դիլիջանում ընթանում են կոմունիկացիաների լիարժեք գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներ
Դիլիջանում ընթանում են կոմունիկացիաների լիարժեք գործունեության ապահովմանն ուղղված ակտիվ աշխատանքներ: Այս մասին տեղեկանում ենք Դիլիջանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:
՛՛Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի հանձնարարությամբ շարունակվում են ճանապարհներին առաջացած ձնագոյացությունների մաքրման և փողոցային լուսավորության կարգավորման աշխատանքները։ Գիշերային լուսավորության լապտերները փոխարինվում են ժամանակակից գերխնայող (LED) լապտերներով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։