կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դիլիջանում տեղի կունենա առաջին մեծ գաստրոփառատոնը

Դիլիջանում տեղի կունենա առաջին մեծ գաստրոփառատոնը

Մայիսի 6-ից 8-ը Դիլիջանի քաղաքային զբոսայգում տեղի կունենա GASTROFEST եռօրյա գաստրոնոմիական փառատոնը, որի ընթացքում ավելի քան 20 մասնակիցներ, այդ թվում՝ ռեստորաններ, սրճարաններ, պահածոներ բնական մթերքներ և խմիչքներ արտադրողներ Հայաստանի տարբեր մարզերից հյուրերին կներկայացնեն իրենց արտադրանքը։

Փառատոնը կանցկացվի քաղաքային տոնավաճառի ձևաչափով, որտեղ համտեսներից բացի կլինի կենդանի երաժշտություն, պարի և այլ վարպետաց դասեր, ինչպես նաև գաստրոնոմիկ քվեսթ: Փառատոնի կազմակերպիչն է GoТoArmenia տուրիստական նախագիծը:

Փառատոնի մասնակիցները հյուրերին կառաջարկեն ճաշատեսակների և խմիչքների հավաքածուներ, որոնցով հայտնի է իրենց տարածաշրջանը, կպատմեն իրենց խոհարարական ավանդույթների և սեփական հեղինակային հայեցակարգի մասին:

Գաստրոնոմիկ քվեստի շրջանակներում հյուրերը կկարողանան կատարել խոհարարների հատուկ առաջադրանքները և ստանալ մրցանակներ: Փառատոնային ամեն օրն ուղեկցվելու է հայ երաժիշտների և տարբեր խմբերի կողմից կատարումներով․ այդ թվում կլինեն Միքայել Ոսկանյանը, «ԹմբաԹա» նվագախումբը, «Տիեզերք» բենդը, «Ավելուկը», «Ռոզենտալը», Հայկ Կարոյին, Նիք Տեր-Հովհաննիսյանը, Դեյվ Գոդակյանը, Արման Փեշտմալջյանը և Սերժոն։

«Կարին» ազգագրական երգ ու պարի համույթը կանցկացնի պարի վարպետաց դասեր, որոնց ընթացքում ցանկացած հյուր հնարավորություն կունենա սովորելու հայկական ժողովրդական պարեր:

Փառատոնում գործելու է նաև «Զինվորի տուն» բարեգործական տաղավարը, որտեղից հնարավոր կլինի գնել 44-օրյա պատերազմի մասնակիցների պատրաստած հեղինակային հուշանվերներն ու ձեռքի աշխատանքները:

Փառատոնի հյուրերը GG Taxi հավելվածի միջոցով կկարողանան Հայաստանի տարբեր քաղաքներից (Երևան, Գյումրի, Վանաձոր) փոխադրամիջոց ամրագրել դեպի Դիլիջան՝ փառատոնի անցկացման վայր:

Օր և ժամ՝

Մայիսի 6 (ուրբաթ)՝ 17:00-23:00,

Մայիսսի 7 և 8  (շաբաթ և կիրակի)՝ 12:00-23:00

Միջոցառման ծրագիրն ու տոմսերը հասանելի են այս հղումով:

Միջոցառման գլխավոր հովանավոր՝ ArLeAM ընկերությունը։

GoТoArmenia նախագիծը մատուցում է համալիր տուրիստական ծառայություններ Հայաստանում, կազմակերպում արտագնա միջոցառումներ, գծում զբոսաշրջային երթուղիներ, կազմում տուրիստական փաթեթներ, ապահովում զբոսաշրջիկների ուղեկցում և նախագծում տարբեր ուղղվածության իրադարձային միջոցառումներ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: