երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Դիլիջանի քրեականի պետի դեպքը խիստ բացասական երևույթ է. Անահիտ Մանասյան

Դիլիջանի քրեականի պետի դեպքը խիստ բացասական երևույթ է. Անահիտ Մանասյան

Դիլիջանի քրեականի պետի դեպքը խիստ բացասական երևույթ է, գործը մեր ուշադրության կենտրոնում է: Այս մասին ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին, թե  ՄԻՊ-ն ի՞նչ գնահատական է տալիս դեպքին և արդյոք այդ ուղղությամբ կա՞ն կատարված քայլեր:

 Անահիտ Մանասյանը ներկայացրեց, որ որոշակի աշխատանքներ արդեն կատարել են:«Այս դեպքը որևէ մեկ համար չի կարող ընդունելի լինել: Միանգամից հայտնեմ, որ բռնությունը պետք է բացառել հանրային հարաբերությունների տիրույթից: Իրավասու մարմիններից պարզել են, որ դեպքը նոր չէ տեղի ունեցել: Անչափահասի նկատմամբ բռնության տեսանկյունից սա շատ բացասական երևույթ է, մեր կողմից հիմա այն հատուկ ուշադրության է արժանանացել, բայց հետո նաև եզրահանգում կանենք և  հստակ առաջարկություններով հանդես կգանք և կներկայացնենք իրավասու մարմիններին»,-  մանրամասնեց Մանասյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին լրատվամիջոցներում տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետը Հաղարծին հյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա մի տղայի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Դատախազի որոշմամբ քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ։

  • Կիսվել: