շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դիլիջանի փայտե տնակներից մեկում հրդեհ է բռնկվել

Դիլիջանի փայտե տնակներից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 12-ին՝ ժամը 11:12-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում այրվում է փայտե տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գետափնյա փողոցի համայնքային զբոսայգու տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 12:07-ին: Այրվել են շինության (մոտ 100 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ) և պատշգամբի փայտե երեսպատումը (մոտ 6 քմ)։

  • Կիսվել: