ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դիլիջանի ոլորանները ժամանակավորապես փակվել են որոշ տրանսպորտային միջոցների համար

Դիլիջանի ոլորանները ժամանակավորապես փակվել են որոշ տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Աշոցքի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿից հայտնում են, որ ձյան տեղումների պատճառով և անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով կապալառուի և ճանապարհային ոստիկանության կողմից Դիլիջանի ոլորանները ժամանակավորապես փակվել են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

  • Կիսվել: