ուրբաթ, ապրիլ 3
3 / 4 / 2020
Դիլիջանի ոլորաններում մեքենան գլորվել է ձորը․ Վարորդն և ուղևորը տեղում մահացել են

Դիլիջանի ոլորաններում մեքենան գլորվել է ձորը․ Վարորդն և ուղևորը տեղում մահացել են

Մարտի 25-ին, ժամը 22:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի մոտ 86-րդ կմ-ին «Opel Astra G» (վարորդ՝ Գուրգեն Հ., ծնված 1993 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ): Վարորդը և ուղևորը տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, դիերը մոտեցրել շտապօգնության մեքենային, այնուհետև ավտոմեքենան դուրս են բերել ձորից:

  • Կիսվել: