շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դիլիջանի ոլորաններում և Գյումրի-Բավրա ավտոճանապարհին առկա է մերկասառույց

Դիլիջանի ոլորաններում և Գյումրի-Բավրա ավտոճանապարհին առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

  • Կիսվել: