Դիլիջանի բնակիչը «Անտառաբու» է պահել․ ԲԸՏՄ աշխատակիցները թռչունին վերադարձրել են բնություն
Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Պիպոյանն իր էջում ահազանգել է Դիլիջան քաղաքում բնակչի ձեռքին տեսած «Անտառաբու»-ի մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ահազանգի հետքերով այցելել են Դիլիջան քաղաք Հ.Մ.-ի բնակարան և հայտնաբերել թռչնին։
Տեսուչների բացատրական աշխատանքների արդյունքում բուն տեղափոխվել է հարակից անտառային տարածք և բաց թողնվել վայրի բնություն»,- ասված է գրառման մեջ։