ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են Daihatsu-ն ու «ԶԻԼ 130»-ը, կան վիրավորներ, օպերատիվ են գործել փրկարարները

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են Daihatsu-ն ու «ԶԻԼ 130»-ը, կան վիրավորներ, օպերատիվ են գործել փրկարարները

Տավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։20-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր-Մ8 ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում բախվել են Դիլիջանի բնակիչ՝ 33-ամյա Տիգրան Հովսեփյանի վարած ԶԻԼ 130 մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Ռուբեն Բագիյանցի վարած Daihatsu մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդներից Ռ. Բագիյանցը, նրա ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 39-ամյա Արայիկ Հակոբյանը, 66-ամյա Արարատ Հակոբյանը, 17-ամյա Լևոն Բագիյանցը և 36-ամյա Արսեն Մնացականյանը օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Շնորհիվ Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Տեղում բուժօգնություն է ստացել նաև ԶԻԼ 130-ի վարորդ Տ. Հովսեփյանը, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ 

Վթարի հետևանքով ճանապարհը դարձել էր միակողմանի։ Ավտոմեքենաները ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվեց անվտանգ վայր։ 

  • Կիսվել: