հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Դիլիջան քաղաքում այրվել է 6 տոննա պահեստավորած անասնակեր

Դիլիջան քաղաքում այրվել է 6 տոննա պահեստավորած անասնակեր

Մարտի 6-ին, ժամը 06:40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմի մոտակայքում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։25-ին, մարվել՝ 07։58-ին։ Այրվել է մոտ 6 տոննա պահեստավորած անասնակեր:

  • Կիսվել: