շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«ԴիջիԹեք 2022»-ում հայկական Mamble-ը կներկայացնի աճին միտված նոր հայեցակարգ

«ԴիջիԹեք 2022»-ում հայկական Mamble-ը կներկայացնի աճին միտված նոր հայեցակարգ

Բիզնեսի աճի վրա հիմնված խորհրդատվական ծառայություններ մատուցող հայկական Mamble ընկերությունը «ԴիջիԹեք»-ին կներկայացնի իր կոնցեպտն ու գաղափարախոսությունները: Տեղական ընկերություններն ու բիզնեսները հնարավորություն կունենան քննարկումներ ունենալ «Speed date» ձևաչափով՝ անվճար խորհրդատվություն ստանալով Mamble-ից, որի համար նախապես կարող են գրանցվել:  

Mamble-ը զբաղվում է բիզնեսներիի թվային աճի ապահովմամբ։ Ըստ բիզնեսի պահանջների և առանձնահատկությունների, ընկերությունը մշակում է ծառայություններ և թվային լուծումների տարբերակներ: 

 

«Այդպիսի մեծ ներուժ ունենալը և աութսորսինգային պայմանագրերով սահմանափակված լինելը շքեղություն է, որը Հայաստանի պես երկիրը չի կարող իրեն թույլ տալ: Տեղական ընկերությունները իրենց ծառայությունները դիրքավորում են որպես որակյալ և ցածր գներով ծառայություններ՝ այդպիսով ներգրավելով վճարունակ գործընկերների՝ ստեղծելով արհեստականորեն սնուցվող պահանջարկ: Շատ դեպքերում այս գործընթացը քաոսային է: Ընկերությունները կամաց-կամաց վերածվում են աշխատուժ և ռեսուրսներ վաճառող բիզնեսների՝ առաջարկելով ամեն ինչ և  թիրախավորելով բոլոր ոլորտները: Նման տարբերակված մոտեցումը միգուցե ներկայացվի որպես փորձառություն, սակայն այս մոտեցմամբ դուք չեք կարող որևէ ոլորտում խորը գիտելիքներ և փորձ ունենալ: Փոխարենը, ընկերությունները կարող են ընտրել մեկ կամ մի քանի նեղ ուղղվածություն և ծառայություններ՝ միաժամանակ օգնելով և մոտիվացնելով մասնագետներին աճել, խորացնել գիտելիքները և դառնալ իսկապես արժեքավոր պրոֆեսիոնալներ:  

 

Ինչո՞ւ ենք Mamble-ում առաջնահերթություն տալիս նեղ ուղղվածության ծառայությունների մատուցմանը: Մենք ցանկանում ենք տարածել այն գաղափարը, որ Հայաստանի ՏՏ համայնքը կարող է լինել ավելին, քան պարզապես մասնագետներ աութսորս անող երկիր միջազգային գործընկերների համար: Նեղ շեշտադրմամբ մենք կարող ենք դառնալ թրենդներ ստեղծողներ, խորհրդատուներ և վերջապես՝ արժեքներ ստեղծողներ»,- նշել է Mamble-ի գործադիր տնօրեն Սոնա Մամյանը: 

332896272_1237595867182062_8370135265523738341_n.jpg (64 KB)

 

Արդեն իսկ ներդնելով բիզնես աճի մշակույթը Mamble-ի ներքին պրոդուկների և թիմի զարգացման հիմքում՝ ընկերությանը հաջողվել է մշակել այնպիսի մոտեցում, ըստ որի իր առաջարկած ծառայությունները կարող են կիրառվել գործընկերների զարգացման ցանկացած փուլում։ Հիմնական փոփոխությունը՝ աութսորսինգից անցում կատարելն է դեպի բիզնես աճին միտված թվային խորհրդատվական ընկերության, որը մատուցում է ծրագրային ապահովման, մարքեթինգի և վերլուծական ծառայություններ և միկրոծառայություններ: Հենց այդ չընդհատվող ցիկլն է պատկերում ընկերության գաղափարախոսությունը։ 

  • Կիսվել: