հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Դիալիզ ստացող քաղաքացիների շրջանում եւս կան կորոնավիրուսով վարակվածներ․ Թորոսյան

Դիալիզ ստացող քաղաքացիների շրջանում եւս կան կորոնավիրուսով վարակվածներ․ Թորոսյան

Դիալիզ ստացող քաղաքացիների շրջանում եւս կան կորոնավիրուսով վարակվածներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը:

Նրա խոսքով՝ դիալիզի ծառայությունն այսօր այնպես է կազմակերպված, որպիսզի դրական ախտորոշում ունեցող եւ չունեցող դիալիզ ստացող քաղաքացիների հոսքերը չխաչվեն իրար հետ։

«Կա բժշկական հաստատություն, որտեղ դիալիզ են ստանում այն քաղաքացիները, որոնք ունեն դրական ախտորոշում։ Այո, դրա մեջ որեւէ արտասովոր բան չկա, որովհետեւ մենք կազմակերպել ենք բուժօգնությունը հատուկ այնպես, որ դրական ախտորոշում ունեցող եւ չունեցող դիալիզ ստացող քաղաքացիների հոսքերը չխաչվեն իրար հետ։ Այսինքն այնպես անենք, որ դիալիզի ծառայությունը, որ սպասարկում է 1000-ից ավելի քաղաքացու, զերծ մնա կորոնավիրուսային վարակի ներհիվանդանոցային տարածումից, եւ դրա համար առանձնացրել ենք ամենամեծ դիալիզային ծառայություն ունեցող բաժանմունքներից մեկը այդ քաղաքացիների համար», - ասաց նախարարը։

  • Կիսվել: