երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Դիահերձարաններում մի զինվորի մարմինը կիսեցին 4 մասի ու բաժանեցին ծնողներին․ անհետ կորածի հարազատ

Դիահերձարաններում մի զինվորի մարմինը կիսեցին 4 մասի ու բաժանեցին ծնողներին․ անհետ կորածի հարազատ

Կեղծ ԴՆԹ-ները վերացրեք, ու պահանջեք անհետ կորած զինծառայողների վերադարձը։ Այս մասին ՄԱԿ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի հարազատը։

«2020 թվականի դեկտեմբերին 3 ֆուռ թուրքի մարմին է հասել Հայաստան, հարց տվող կա՞, թե էդ թուրքի մարմիններն ում տվեցին։ Երբ ծնողներն այս հարցերով Ղարաբաղ են գնացել, Արայիկ Հարությունյանն ինքն իր բերանով է ասել հյուրանոցում, նաև ասել է՝ ասել եմ թողեք գերիների հետ կփոխանակենք, չթողեցին։ Այդ դիերը բերեցին, ո՞ւմ տվեցին։ Հայաստանի դիահերձարաններում ամենավերջին սրբապղծությունն է կատարվել, մի մարմինը կիսեցին 4 մասի ու բաժանեցին ծնողներին»,- ասաց նա։

  • Կիսվել: