հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Դի ասելով՝ մի պատկերացրեք ամբողջական մարմին, դրանք մարմնի հատվածներ են, Մեծամորի սառնարանի փչանալուց հետո տեղափոխվել են Աբովյանի դիահերձարան. դատաբժիշկ

Դի ասելով՝ մի պատկերացրեք ամբողջական մարմին, դրանք մարմնի հատվածներ են, Մեծամորի սառնարանի փչանալուց հետո տեղափոխվել են Աբովյանի դիահերձարան. դատաբժիշկ

Բոլոր դիակները պահպանվում են հատուկ դիակների համար նախատեսված սպիտակ կամ սև պոլիէթիլենային փաթեթներով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի դատական բժշկության բաժնի վարիչ Անդրեյ Ավագյանը՝ անդրադառնալով տարածված լուսանկարներին և Առողջապահության նախարարության պարզաբանմանը, ըստ որի՝ Աբովյանի դատաբժշկական կենտրոնում զինվորների մի քանի մասունք և դիակ ժամանակավորապես պահվել են նկուղային հարկում և որոշել են ընդառաջել ծնողներին ու տեղափոխել այլ կենտրոնի սառնարանային հատված:

«Զինվորների աճյունները մայիս 28-ին տեղափոխվել են Աբովյանի դիահերձարան, քանի որ Մեծամորի սառնարանը փչացել էր»,-ասաց նա և նշեց, որ իրավասու չէ թիվ ներկայացնել։

«Կարող է մեծ պարկի մեջ փոքր մասունք լինի։ Դի ասելով՝ մի պատկերացրեք ամբողջական դիակ, դրանք մասունքներ են, մարմնի առանձին հատվածներ»,–ասաց նա և հայտնեց, որ սառնարանը արդեն կառուցվում է։

Մանրամասները տեսանյութում.

 

  • Կիսվել: