ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դեսպան Մինասյանը ներկայացրել է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարբերանշանը

Դեսպան Մինասյանը ներկայացրել է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարբերանշանը

Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը ներկայացրել է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը խորհրդանշող հոբելյանական տարբերանշանը: Սերգեյ Մինասյանը տարբերանշանի լուսանկարը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից կատարելով հետևյալ գրառումը.

«Այս տարի լրանում է Հայաստանի ու Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ռումինիան առաջիններից էր, որ 1991թ. դեկտեմբերին ճանաչեց ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նորանկախ Հայաստանի Հանրապետության հետ։

Որպես հոբելյանական տարբերանշան օգտագործվելու է այս խորհրդանշանը, որի ստեղծման համար շնորհակալ ենք ռումինահայ դիզայներ Հրանտ Ջաղինյանին»։

  • Կիսվել: