կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Դեսպան Արեգ Հովհաննիսյանը ճապոնացի գործընկերների հետ քննարկել է դեպի ՀՀ ուղիղ թռիչքների իրականացման հեռանկարները

Դեսպան Արեգ Հովհաննիսյանը ճապոնացի գործընկերների հետ քննարկել է դեպի ՀՀ ուղիղ թռիչքների իրականացման հեռանկարները

Մայիսի 24-ին Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Japan Airlines ավիաընկերության միջազգային ուղիների ռազմավարության խմբի փոխտնօրեն Տացուրո Ասամիի և միջազգային ուղիների մարքեթինգի բաժնի մենեջեր Արան Սատոյի հետ:
 
Հանդիպման հիմնական թեման համավարակից հետո Ճապոնիայից դեպի ՀՀ ուղիղ թռիչքների իրականացման հեռանկարներն էին, ինչի կապակցությամբ ՀՀ դեսպանը զրուցակիցներին ներկայացրել է վերոնշյալ ուղղության գրավչությունը, այդ թվում նաև՝ Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա և այլ շրջաններ տարանցիկ թռիչքներ իրականացնելու հնարավորությունների համատեքստում:

  • Կիսվել: