հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դերասանուհի Լիանա Ավետիսյանը պատմել է Covid-19-ի հետ առնչվելու իր պատմությունը

Դերասանուհի Լիանա Ավետիսյանը պատմել է Covid-19-ի հետ առնչվելու իր պատմությունը

Դերասանուհի Լիանա Ավետիսյանը պատմել է Covid-19-ի հետ առնչվելու իր պատմությունը, որը ներկայացնում ենք ստորև․

«Այնպես պատահեց, որ շատ անսպասելիորեն ես նույնպես հայտնվեցի COVID-19 կոչվող թոհուբոհի մեջ․․․
8-9 օր անընդմեջ ջերմություն ունենալուց հետո, ինչ-որ չափով անհանգստացած, այցելեցի տեղամասային պոլիկլինիկա։ Գանգատներս լսելուց հետո, որոնցից մի քանիսը բշժկուհուն անհանգստության առիթ տվեցին, ինձ անմիջապես ուղարկեցին թեստավորման, որից հետո էլ, բացասական արդյունք ստանալուց հետո՝ հետ դեպի տուն։
Հեռվից միշտ էլ պատկերացրել եմ, թե ինչ դժվար ու տանջալից է այս օրերին բուժաշխատողների աշխատանքը, բայց բոլորովին այլ էր այդ ամենը սեփական մաշկի վրա զգալը․․․ Միշտ ժպտադեմ ու հոգատար, ուշադիր ու ջերմ, 3 օր «փակի տակ» լինելով մեկ րոպե անգամ ինձ միայնակ չեմ զգացել, ցանկացած հարցիս ստանում էի մանրակրկիտ ու սիրալիր պատասխան, ցանկացած խնդրանքս անմիջապես արձագանք էր ստանում․․․ Եվ ամենակարևորը, այդ ամենը հումորով ու ծիծաղով, ինչը անմիջապես բարձրացնում էր տրամադրությունս ու լավատեսությունս․․․
Ուզում եմ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն-ին պրոդուկտիվ աշխատանքի համար և ԲՈԼՈՐ բուժաշխատողներին, որոնք այս օրերին գտնվում են բոլոր նրանց կողքին, ովքեր ունեն իրենց կարիքը։


Շնորհակալ եմ 13 Պոլիկլինիկայի անձնակազմին ուշադիր վերաբերմունքի համար, բժշկուհի Աստղիկ Դավթյանին, բուժքրոջը՝ Սաթիկին, և տնօրեն Ռուզան Դուրգարյանին, ովքեր գանգատներիս մեջ կասկածներ զգալով՝ անմիջապես ձեռնարկեցին իմ թեստավորումը, շնորհակալ եմ շտապ օգնության բժշկուհուն, ով տեսնելով իմ հուսահատ «տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել» վիճակը՝ ամեն ինչ անում էր, որ անհանգստությունս անցնի, շնորհակալ եմ NORK Infection Clinical Hospital / ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց-ի բժիշկներին կենսուրախ մթնոլորտի ու անսպառ հումորի համար, շնորհակալ եմ հիվանդանոցի նորակառույց մոդուլների անձնակազմին հոգատարության համար և հատկապես հերթապահ բժշկուհուն (ափսոս անունը չիմացա :( ), որը իմ՝ այդ պահի առողջական խնդիրներից մեկի պատճառով կազմակերպեց իմ տեղափոխությունը «Ռէժինէ» հյուրանոց, որպեսզի ես ինձ ավելի հարմարավետ զգամ, և շնորհակալ եմ Regineh Hotel-ի բուժաշխատողներին, որոնք 3 օր շարունակ ինձ, ինչպես նաև մնացած բոլոր պացիենտներին, շրջապատում էին աննկարագրելի ուշադրությամբ ու հոգատարությամբ․․․


Շնորհակալ եմ Նորա Մնացականյանին, որը արդեն քանի օր է լսում է իմ բոլոր գանգատները, տալիս է խորհուրդներ և վայրկյանների ընթացքում ցրում է տագնապներս 
Եվ թող սենտիմենտալ հնչի, բայց չեմ կարող շնորհակալություն չասել ընկերներիս ու հարազատներիս, ովքեր շտապ օգնության պես հասնում էին օգնության, լսում էին բոլոր նվնվոցներս և որ ամենակարևորն է՝ մի լավ ծիծաղեցնում էին ինձ։


Ի դեպ, մեկուսացմանս վերջին օրը ջերմությունս իջավ․․․ առանց որևէ դեղամիջոցի 
НИЗКИЙ ПОКЛОН բուժաշխատողներին ու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց գործի կարևորությունից ելնելով՝ այս օրերին չեն մնում տանը, ներառյալ իմ մայրիկին, որպեսզի տանը մնացողները իրենց ապահով զգան։


ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ»,- գրել է դերասանուհին։

  • Կիսվել: