հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումն ավելի արագ է առաջացնում կախվածության ձևավորում․ բժիշկ-նարկոլոգ

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումն ավելի արագ է առաջացնում կախվածության ձևավորում․ բժիշկ-նարկոլոգ

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում։ Այս մասին հայտնել է բժիշկ-նարկոլոգ Արմինե Բաղդասարյանը։

 

«Թմրամիջոցները դեռահասների օրգանիզմի վրա թողնում են ծանր ախտաբանական ազդեցություններ`

 

դիմադրողականության անկում,

օրգանիզմի աճի և զարգացման դանդաղում,

կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարում,

գլխուղեղում ախտաբանական փոփոխությունների առաջացում և զարգացման խանգարում (հաճախ զուգորդվելով նաև հոգեկան խանգարումներով),

հորմոնալ խանգարումների արդյունքում վերարտադրողական համակարգի ախտահարում։

 

Քրոնիկ ինտոքսիկացիայի պատճառով ախտահարվում են բոլոր օրգան-համակարգերը՝ առավելապես սրտանոթային և նյարդային համակարգերը, ինչպես նաև` լյարդը։

Դեռահասների կողմից թմրամիջոցների գործածումը ոչ միայն բժշկական, այլև սոցիալական լրջագույն հիմնախնդիր է։

Դեռահասների մոտ այն առաջ է բերում անձի դեգրադացիայի, փսիխոպաթիզացիայի: Հետագայում տուժում են մտավոր կարողությունները, միջանձնային շփումները, հետաքրքրությունների շրջանակը սահմանափակվում է, փոխվում է վարքագիծը:

 

Եղե՛ք տեղեկացված, ձևավորե՛ք առողջ կենսակերպ՝ զերծ մնալով թմրամիջոցներից»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: