ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դենվերում վանդալիզմ են իրականացրել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի նկատմամբ

Դենվերում վանդալիզմ են իրականացրել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի նկատմամբ

Դենվերում սևամորթները վանդալիզմ են իրականացրել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի նկատմամբ:
Սա հավանաբար ի պատասխան ոստիկանի կողմից ԱՄՆ-ում սպանված հերթական սևամորթի տխուր դեպքի, որը քանի օր է քննարկվում է ողջ աշխարհում: Այս մասին գրում է լրագրող Անի Քոչարը։

«Չարիքը չարիք է ծնում, ագրեսիան` ագրեսիա, անօրինությունը` անօրինություն (երբ ոստիկանը իր մասնագիտական պարտականությունները կատարելիս անցնում է թույլատրելիի սահմանն ու մարդկային կյանք խլում, արդյունքում ի պատասխան բարձրանում է ագրեսիայի և անհանդուժողականության մի նոր ալիք):
Խորը ցավ ապրեցի մեր խաչքարի ապականման համար։
Կիրակին վատ լուրով սկսվեց, բայց թող, որ գոնե մարդկային կյանքերին ոչինչ չպատահի, անփորձանք կիրակի»,- գրել է նա և լուսանկար հրապարակել։

  • Կիսվել: