հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դենդրոպարկում ոստիկանները խստացրել են հսկողությունը. 10 հազարից ավելի քաղաքացի է եղել

Դենդրոպարկում ոստիկանները խստացրել են հսկողությունը. 10 հազարից ավելի քաղաքացի է եղել

Նախօրեին՝ մայիսի 29-ին համացանցում լուսանկարներ տարածվեցին, որտեղ երեւում էր, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում գտնվող «Սոճուտ» դենդրոպարկի (հայտնի է Ստեփանավանի դենդրոպարկ) մուտքի մոտ հարյուրավոր քաղաքացիների կուտակումներ են եղել:

Ինչպես հայտնում է ՀԺ-ն, այդպիսով խախտվել էր պարետի ցուցումը, այն է՝ չէր պահպանվել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, մարդիկ հավաքվել էին մեծ խմբերով՝ առաջացնելով կուտակումներ:

«Սոճուտ» դենդրոպարկում ներկայումս փոշոտման շրջան է, ինչի հետ կապված ամեն օր, հատկապես հանգստյան օրերին, հազարավոր քաղաքացիներ են այցելում այգի՝ Հայաստանի տարբեր վայրերից:

Այսօր վաղ առավոտից դենդրոպարկ են ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի մեծ թվով ծառայողներ: Մինչեւ դենդրոպարկի մուտքը անցակետեր են, ստուգվում է, թե արդյո՞ք քաղաքացիներն ունեն ու կրում են անհրաժեշտ պաշտպանիչ դիմակներ, թե ոչ: Ուժեղացված ծառայության նպատակն է՝ սահմանափակել քաղաքացիների մուտքն ու առավել եւս կուտակումները՝ ըստ պարետի համապատասխան որոշման:

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները նաեւ տասնյակ արձանագրություններ են կազմել, մի դեպքում՝ վարորդների ու ուղեւորների՝ դիմակ չունենալու, մյուս դեպքում՝ տաքսու վարորդների կողքին ուղեւոր լինելու կետերով:

Թերթի տեղեկություններով՝ երեկ դենդրոպարկում 10 հազարից ավելի քաղաքացի է եղել, որոնց մի մասն այդպես էլ չի կարողացել մտնել այգի:

  • Կիսվել: