ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դեպքից ժամեր անց ոստիկանության Անիի բաժնի ծառայողները բացահայտել են բնակարանային գողությունը (տեսանյութ)

Դեպքից ժամեր անց ոստիկանության Անիի բաժնի ծառայողները բացահայտել են բնակարանային գողությունը (տեսանյութ)

Մայիսի 11-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր տվել, որ մայիսի 10-ից 11-ը իրենց տան ննջասենյակից գողացել են 200.000 դրամ:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր. արձանագրեցին, թե որտեղից էր կատարվել գողությունը, կազմեցին համապատասխան արձանագրություններ:

Գողությունը կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գաղտնի հափշտակությունը կատարել է Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի 51-ամյա մի բնակիչ:

Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Անիի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: