շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով արտահերթ նիստը՝ դեկտեմբերի 22-ին

Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով արտահերթ նիստը՝ դեկտեմբերի 22-ին

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու՝ ավագանու որոշման նախագծի օրակարգով։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ 

Հիշեցնենք , որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել։ Երեկ խմբակցությունը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշել էր անվստահություն հայտնելու պատճառների մասին։ 

  • Կիսվել: