ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դեկտեմբերի 18-ից Հերացի փողոցում կգործարկվի տեսանկարահանող սարք. հայտարարություն

Դեկտեմբերի 18-ից Հերացի փողոցում կգործարկվի տեսանկարահանող սարք. հայտարարություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով, այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է տեսանկարահանող սարք։ Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թ. դեկտեմբերի 18-ից։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

  • Կիսվել: