շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դեկտեմբերի 18-ից 24-ը ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ-ում գրանցվել է 543 դեպք, որից 199-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Դեկտեմբերի 18-ից 24-ը ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ-ում գրանցվել է 543 դեպք, որից 199-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Դեկտեմբերի 18-ից 24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 543 դեպք, որից 199-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 88, երկրաշարժի, պայթյունի, դարափուլի, պայթուցիկ սարքերի տեղադրման, փլուզման` 1-ական, քարաթափման, թունավորման՝ 2-ական, ձնաբքի՝ 7, ուժեղ քամի՝ 4, մերկասառույցի՝ 23, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 6-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 68, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 182, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 34, հրդեհի կեղծ կանչի՝ 23 և 93 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 62 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 230 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 127 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 101, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: