ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դեբեդ գետն ընկած 2 տարեկան երեխային տեղափոխել են Երևան, վիճակը ծանր է

Դեբեդ գետն ընկած 2 տարեկան երեխային տեղափոխել են Երևան, վիճակը ծանր է

Ապրիլի 25-ին Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխային գտել են Դեբեդ գետում: Գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի  մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:
Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել, որ մանկահասակ երեխային 3-4 մետր բարձրությունից Դեբեդ գետն է գցել մայրը, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Նա ձերբակալվել է։

Երեխային գտել ու փրկել էր տարածքում ցախ հավաքող մի երիտասարդ։

  • Կիսվել: