երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Դավթաշենում քաղաքացին ընկել է 4-րդ հարկից

Դավթաշենում քաղաքացին ընկել է 4-րդ հարկից

Ապրիլի 12-ին, ժամը 11։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի պատշգամբի ծածկին տղամարդ է ընկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է 4-րդ հարկից։

Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

  • Կիսվել: