չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դավթաշենի կամուրջի խցանման լուծում ունենք. Քաղաքապետի թեկնածու Խաժակյան

Դավթաշենի կամուրջի խցանման լուծում ունենք. Քաղաքապետի թեկնածու Խաժակյան

Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ N11) Դավթաշենի կամուրջի խցանման հարցը լուծելու նպատակով առաջարկում է Վաղարշ Վաղարշյան – Կոմիտաս խաչմերուկի վրա կառուցել թունելային հանգույց։ Ըստ Խաժակյանի այդ թունելը հնարավորություն կտա բեռնաթափելու Վաղարշյան փողոցի ծանրաբեռնվածությունը, ինչի արդյունքում կամուրջի վրա այլևս խցանումներ չեն լինի։

Միևնույն ժամանակ Խաժակյանը պնդում է, որ Քոչար – Վաղարշյան խաչմերուկում այդ թունելի կառուցմամբ հավելյալ խնդիր չենք ստեղծի, քանի որ Դավթաշենից եկող ոչ ամբողջ հոսքն է գնում դեպի Քոչար։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: