Դավթաշենի կամրջի վրա տեղի ունեցած վթարից վնասվել է 29 տրանսպորտային միջոց․ կա տուժած
Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Դավթաշենի կամրջի վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով վնասվել է 29 տրանսպորտային միջոց. կա մեկ տուժած, ով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ։
«VAZ-2101» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել բենզինի արտահոսք։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության աշխատակիցները։ ժամը 11։20-ից երթևեկությունը վերականգնվել է։