կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դավթաշենի 7-րդ փողոցն անվանակոչվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի անվամբ. Նուարդ Վարդանյան

Դավթաշենի 7-րդ փողոցն անվանակոչվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի անվամբ. Նուարդ Վարդանյան

Ավագանու հերթական նիստին հաստատվեց իմ ներկայացրած նախագիծը, որի համաձայն Երևան քաղաքի Դավթաշենի 7րդ փողոցը անվանակոչվեց հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի անվամբ:

Հաստատվեց նաև իմ ներկայացրած հաջորդ նախագիծը, ըստ որի Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 7րդ փողոցը անվանակոչվեց ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Կորյուն Հակոբյանի անվամբ:

Ինձ համար մեծ պատիվ է հայ արվեստի նվիրյալների անունները հավերժացնել Երևանյան փողոցներով:

  • Կիսվել: