չորեքշաբթի, սեպտեմբեր 9
9 / 9 / 2026
«ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համար

«ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համար

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1)։

Տեսչական մարմնից հայտնում են, ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում մեկ ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։

  • Կիսվել: