հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Դավիթաշենում գողացել են ոռոգման համակարգի գործունակությունն ապահովող մոտ 20 փական

Դավիթաշենում գողացել են ոռոգման համակարգի գործունակությունն ապահովող մոտ 20 փական

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Ֆեյսբուքի էջով հայտնել է, որ Դավթաշենում գիշերը գողացել են ոռոգման համակարգի գործունակությունն ապահովող մոտ 20 փական:

«Դավթաշենում այս գիշեր գողացել են ոռոգման համակարգի գործունակությունն ապահովող մոտ 20 փական:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ամեն ինչ անում է մեր քաղաքը կանաչապատելու, ավելի խնամված դարձնելու համար: Բայց, ցավոք, վնասատուների պակաս չկա, և նրանք ոչ թե գողանում են ինչ-որ տեղից, այլ յուրաքանչյուրիս գրպանից, մեր մայրաքաղաքից:

Երևանը յուրաքանչյուրինս է, ու պետք է ամեն մեկս զգոն ու սրտացավ լինենք ու թույլ չտանք նման հանցագործներին ազատ զգալ մեր տանը:

Հույս ունենք, որ ոստիկանությունը կհայտնաբերի գողերին»,-նշված է գրառման մեջ:

 

 

  • Կիսվել: