երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Դավիթաշենի կամրջի վրա բախվել են շտապօգնության ավտոմեքենան, BMW-ն ու «07»-ը

Դավիթաշենի կամրջի վրա բախվել են շտապօգնության ավտոմեքենան, BMW-ն ու «07»-ը

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններոմ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են շտապօգնության, BMW և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմeքենaները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Տիգրան Թադևոսյանն ու Արմեն Հայրոյանը։ 

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 

  • Կիսվել: